Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հանդիպեցին, որ կրկին հանդիպեն. Փաշինյան-Ալիև հանդիպում չի նախատեսվում

Երեկ ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ Նյու Յորքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Հայաստանի ԱԳՆ տարածած տեղեկատվությունը լակոնիկ է ու բովանդակային բաղադրիչով աչքի չի ընկնում։ Մասնավորապես, հայտնի է դառնում, որ հանդիպումը սկսվել է նախ ընդլայնված ձևաչափով, ապա արտգործնախարարներն առանձնազրույց են ունեցել։ Տեղի է ունեցել մտքերի օգտակար փոխանակում հիմնահարցի կարգավորման շուրջ՝ ուղղված տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել երկխոսությունը՝ ներառյալ առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի շրջանակներում։

Ադրբեջանական կողմը նույնպես առանձնապես հարուստ տեղեկատվություն չի տվել։ Հանդիպումից հետո արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողներին մասնավորապես ասել է. «Ընդհանուր առմամբ բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ: Տեղի է ունեցել կարծիքների հետաքրքիր և կարևոր փոխանակում հակամարտության կարգավորման շարունակվող զարգացման վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե ինչ է անհրաժեշտ անել տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար: Մենք պայմանավորվել ենք շարունակել այդ բանակցությունները հաջորդ ամիս՝ ներառյալ տարածաշրջան համանախագահների այցի շրջանակում»:

Երկու կողմերի տարածած տեղեկատվությունից պարզ չի դառնում՝ հոկտեմբերին նախարարները կրկի՞ն հանդիպելու են, թե՞ բանակցությունները շարունակվելու են անուղղակի՝ միջնորդների տարածաշրջանային այցի համատեքստում։ Ըստ ամենայնի՝ երկրորդը։ Ավելորդ է խոսել այն մասին, որ Մնացականյանն ու Մամեդյարովը չեն պայմանավորվել երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման շուրջ. այս հարցը հանդիպմանը գուցե չի էլ քննարկվել։ Համենայնդեպս, նման եզրակացության կարելի էր գալ Հայաստանի ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի երեկվա բրիֆինգից, որի ժամանակ նա Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը հնարավոր էր համարել միայն այն դեպքում, եթե այն ունենա բովանդակություն։

Անկեղծ ասած՝ նախարարների այս հանդիպումից սպասելիքները շատ քիչ էին, որովհետև այն տեղի էր ունենում հակամարտ կողմերի հռետորաբանության կոշտացման ու առաջնագծի լարվածության ֆոնին։ Նման իրավիճակում ԱԳ նախարարների հանդիպման արդյունավետությունը մեծ լինել չի կարող, մանավանդ որ խոսքը չի գնում երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստման մասին։

Ուշագրավ է, որ անգամ նախարարների հանդիպման օրը երկու կողմերի միջև դիվանագիտական բանավեճը, հեռակա «փոխհրաձգությունը» չդադարեց։

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից անդրադարձել էր Բաքվի դեստրուկտիվ քաղաքականությանը՝ մասնավորապես բացահայտելով Ադրբեջանի քաղաքականության երկդիմությունը։ «Եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի՝ Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասելու, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»,- ասել էր նա։

Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան Փաշինյանի արած հայտարարությունների, նշել է բոլոր հարցերի լուծման համար «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի» ադրբեջանական և հայկական համայնքների բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու պատրաստակամության մասին: «Հայ ժողովրդի դեմ նոր միֆական ցեղասպանության վտանգի մասին հայտարարությունները հերթական սուտն են»,- նշել են ԱԳՆ-ում՝ հավելելով, թե Ադրբեջանը մինչև հիմա Բաքվում և երկրի այլ շրջաններում «պահպանում է հայկական մշակույթին և էթնիկ պատկանելությանը վերաբերող օբյեկտները»:

Այս պահին դժվարանում ենք կոնկրետ ասել, թե որն է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ հոկտեմբերին տարածաշրջան կատարելիք այցի առաքելությունը։ Արդյո՞ք նրանք կողմերին ներկայացնելու են բովանդակային առաջարկություններ, թե՞ նրանց առաջնահերթությունը առաջնագծում նկատվող վտանգավոր լարվածության մեղմացումն է՝ մանավանդ, որ Մերձավոր Արևելքում նոր էսկալացիան կարող է խթան հանդիսանալ մեր տարածաշրջանում ևս պատերազմական գործողությունների վերսկսման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում