Թերթը հայտնում է, որ հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել Էջմիածնում: Ծեծվել է Վարդան Սախկալյանը՝ ստանալով է մարմնական վնասվածքներ: Թերթի տեղեկություններով՝ 25-ամյա տղային ծեծել են գեներալ Մանվելի մարդիկ. «Վեճի պատճառը եղել է համայնքային ենթակայության հանրակացարանի շենքը, որտեղ ծեծվողի հայրը՝ գործարար Էդիկ Սախկալյանը, փորձել է կոսմետիկ նորոգում անել: Ոստիկանությունում հաստատեցին, որ նման դեպք է կատարվել, ու սկսվել է նախաքննություն»:
Այլ տեղեկություններ թերթին չեն տրամադրել. «Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը գեներալ Մանվելի որդին է: Դեպքի մանրամասները՝ առաջիկայում»,- հավելում է թերթը։








































