Monday, 22 06 2026
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից

Ստեփանավանի և Կապանի օդանավակայանների վերագործարկումը՝ կառավարության 2014-ի գերակայություն

Ստեփանավանի և Կապանի օդանավակայանների վերագործարկումը ընդգրկված է կառավարության 2014-ի գերակայությունների ցանկում: Հիշեցնենք, որ Կառավարության այս տարվա գործունեության միջոցառումների ծրագիրն ու գերակա խնդիրները հաստատվեցին երեկ:

ՀՀ կառավարության 2013 թվականի որոշումներից մեկով ««Ստեփանավան» օդանավակայան» ՓԲԸ-ի 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները փոխանցվել էին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Օդանավակայանը գտնվում է Ստեփանավանի կենտրոնից 6 կմ հեռավորության վրա, Սարատովկա գյուղից հարավ ընկած տարածքում: Օդանավակայանի շենքերի և շինությունների մակերեսը մոտ 1154.1 քմ է, իսկ դրանց օգտագործման համար հատկացված հողատարածքը՝ 61.7 հա: Ընկերությունը 2006 թվականից որևէ գործունեություն չի ծավալել:

«ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության գործառույթների շրջանակներում նախատեսվող աշխատանքներն արդյունավետ և առավել օպերատիվ իրականացնելու նպատակով խիստ անհրաժեշտ է նախարարության ենթակայության տակ ունենալ օդանավակայան: Oդանավակայանի տարածքում պետք է իրականացվեն հսկայածավալ աշխատանքներ՝ հիմնովին պետք է վերանորոգվի վարչական շենքը, 2050 մ երկարությամբ թռիչքուղին, ցանկապատվի տարածքը և իրականացվեն բազմաթիվ այլ միջոցառումներ` օդանավակայանը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար: «Ստեփանավան» օդանավակայանի վերագործարկման արդյունքում հանրապետության հյուսիսային մասում կապահովվի արտակարգ իրավիճակների կանխման, հետևանքների վերացման նպատակով օդուժի կիրառումը»,- ասված է հիմնավորման մեջ:

Ինչ վերաբերում է Կապանի օդանավակայանին, ապա դրա վերագործարկմումը, ըստ կառավարության, կնպաստի ոչ միայն հանրապետության տարածքում ու արտերկրում փրկարարական աշխատանքների օպերատիվության բարձրացմանը, այլև Կապանի բնակչության աշխատանքով ապահովմանը, զբաղվածության բարձրացմանն ու աղքատության կրճատմանը:

«Ստեփանավանի և Կապանի օդանավակայանների վերագործարկման շնորհիվ կբարձրանա բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխման և հնարավոր հետևանքների վերացման, երկրի ներսում ու արտերկրում փրկարարական աշխատանքների իրականացման արդյունավետությունն ու օպերատիվությունը: Այն կունենա նաև ռազմավարական մեծ նշանակություն, օդանավակայանի վերագործարկումը կխթանի փոքր ավիացիայի զարգացմանը: Օդանավակայաններում կլինեն ուղղաթիռներ և փոքր ինքնաթիռներ, ինչպես նաև հայ-ռուսական մարդասիրական կենտրոնի ավիացիան:

Օդային տրանսպորտի միջոցով հնարավոր կդառնա օպերատիվ արձագանքել արտակարգ իրավիճակներին, ապահովել փրկարարական ուժերի և անհրաժեշտ միջոցների ժամանակին տեղափոխումը աղետի գոտի՝ կտրուկ նվազեցնելով մարդկային և նյութական կորուստները:

Օդանավակայանների առկայությունը հնարավորություն կտա նախարարությունում ստեղծված փրկարարական օդադեսանտային խմբին մշտապես իրականացնել օդադեսանտային պատրաստության համար անհրաժեշտ սահմանված քանակով թռիչքներ:

Օդանավակայանները հնարավորություն կընձեռնեն իրականացնել շրջակայքի մշտադիտարկում, հետախուզական, հետազոտական, որոնողա-փրկարարական աշխատանքներ, արագ արձագանքել անտառային հրդեհներին, և հատկապես կարևորվում է ավիացիայի դերը հակակարկտային պայքարն առավել արդյունավետ դարձնելու գործում»,- ասված է կառավարության 2014-ի գերակա խնդիրների հիմնավորման մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում