Իրանի կառավարությունը հնարավորություններ է փնտրում Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու համար: Ինչպես հաղորդում է IRNA գործակալությունը, այս մասին հայտարարել է Առևտրի ինստիտուտի ղեկավար Մեհդի Ֆաթոլլահը:
«ԱՀԿ-ին անդամակցելը Իրանի արդյունաբերության նախարարության առաջնային նպատակներից մեկն է: Սակայն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները խոչընդոտ են հանդիսանում երկրի համար»,- ասել է նա:
Ֆաթոլլայի խոսքերով՝ այս խնդիրը պետք է լուծվի:









































