Պանամայի իշխանությունները հինգշաբթի օրը քանդել են երկրի նախկին բռնապետ Մանուել Նորյեգայի առանձնատունը: Պատճառն այն է, որ այն վերածվել էր վտանգավոր մոծակների օջախի, ովքեր տարածում են դենգե հիվանդությունը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Առանձնատունը գտնվում էր մայրաքաղաքի հեղինակավոր շրջաններից մեկում և լքված է եղել 1989-ից ի վեր: Կառույցը քանդվել է էքսկավատորի օգնությամբ: Ավելի վաղ իշխանություններն այն վաճառելու մի քանի անհաջող փորձեր են արել:
«Կարծում եմ, որ այդ տունը վաղուց պետք է քանդված լիներ ոչ միայն դենգեի, այլև այն պատճառով, որ դարձել է առնետների և նմանատիպ կենդանիների բազմացման վայր»,- հայտարարել է երկրի նախագահ Ռիկարդո Մարտինելին:









































