Տալլինի քաղաքապետարանը որոշում է կայացրել սահմանափակել Հին քաղաքի այն հայտնի բարերի աշխատանքի ժամերը, որոնց այցելուները գիշերները խանգարում են քաղաքացիների հանգիստը:
Փետրվարից կկրճատվեն Nimeta և Shooters հայտնի բարերի աշխատանքի ժամերը` հայտարարել է Տալլինի փոխվարչապետ Կալե Կլանդորֆը: Սուր-Կարյա փողոցում տեղակայված բարերն աշխատում են մինչև լուսաբաց: Այժմ դրանք աշխատանքային օրերին կաշխատեն մինչև կեսգիշեր, իսկ հանգստյան օրերին` մինչև գիշերվա ժամը մեկը:
«Հուսով եմ, որ այս փողոցում ապրող մարդիկ այսուհետ կարող են հանգիստ քնել: Մայրաքաղաքի իշխանությունները ոստիկանության հետ համատեղ առաջին կարևոր միջոցն են ձեռնարկել»,- ասել է փոխվարչապետը:









































