Ջազային լեգենդար երաժիշտ Հերբի Հենկոկը համաձայնել է Հարվարդի համալսարանի ուսանողներին դասավանդել պոեզիա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հայտնի է, նրա դասախոսություններից մեկը կկոչվի «Մայլս Դևիսի իմաստությունը»՝ ի պատիվ վիրտուոզ ջազմենի:
6 դասախոսությունից բաղկացած կուրսը կկոչվի «Ջազի էթիկա»: Առաջին պարապմունքը կանցկացվի փետրվարին:
Հենկոկի խոսքով՝ իր ուսումնական նյութը բաղկացած կլինի գործնական դասերից, որոնք կբացատրեն բուդդիզմի ու ջազի միջև առկա ներդաշնակ կապը:









































