Չնայած Գերմանիայում ծնելիության լրջագույն պակասին՝ երկրում դիտարկվում է բնակչության աճ: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, ծնելիության պակասը լրացվում է ի հաշիվ այն մարդկանց, ովքեր Դաշնային Հանրապետություն են եկել արտասահմանից:
2013թ. արդյունքներով՝ Գերմանիայի բնակչությունը կազմել է 80.8 մլն մարդ, ինչը 300 հազարով ավելի է 2012-ի համեմատ: Այսպիսին են նախնական տվյալները, որ հրապարակվել են Վիսբադենի դաշնային վիճակագրական գերատեսչության կայքում:
Այդ ցուցանիշի աճին հնարավոր է եղել հասնել՝ չնայած երկրում ծնելիության լուրջ պակասին: Անցած տարի Գերմանիայում, ըստ գերատեսչության տվյալների, լույս աշխարհ է եկել մինչև 695 հազար մարդ, մահացել՝ մինչև 905 հազար մարդ: Այս տարբերությունն ավելի մեծ էր 1968-ին:
Ծնելիության ներկայիս պակասը հնարավոր է լրացնել միայն արտասահմանից, առաջին հերթին՝ Եվրամիության երկրներից ժամանած քաղաքացիների շնորհիվ:
Ինչպես ենթադրում են սոցիոլոգները, եկող տարի Գերմանիա կժամանեն զգալի թվով քաղաքացիներ Ռումինիայից և Բուլղարիայից: Այդ երկրից ժամանածների թիվը Գերմանիայում կավելանա երկուսուկես անգամ՝ տարեկան մինչև 180 հազար մարդ:







































