Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ճապոնիա կատարած պաշտոնական այցի ժամանակ այս երկրի ձեռնարկատերերին առաջարկել է ներդրումներ կատարել թուրքական տնտեսության մեջ՝ հաղորդում է Sabah թերթը:
Նրա խոսքերով՝ ներկայում Թուրքիայի տնտեսությունը զարգանում է արագ տեմպերով, իսկ երկրի նպատակն է մտնել տնտեսական առումով զարգացած երկրների տասնյակ:
«Անկարան ցանկանում է, որպեսզի ճապոնացի ներդրողները մասնակցեն Թուրքիայի տնտեսական զարգացմանը»,- ասել է վարչապետը:
Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան հետաքրքրված է Ճապոնիայի հետ կառուցել Դարդանելի վրայով անցնող նոր կամուրջ: Կամրջի շինարարության տենդերը կկայանա Թուրքիայում՝ 2015թ.:







































