Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում չորեքշաբթի օրն աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել, որը նվիրված է եղել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի իրագործմանը:
Trend-ի տվյալներով՝ Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունում երկրի փոխվարչապետի նախագահությամբ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է 2013 թ. կառուցված երկաթգծի վերաբերյալ զեկույցը, ինչպես նաև ընթացիկ տարվա համար ծրագրված անելիքները:
Գերատեսչությունում հայտնել են, որ հանդիպմանը մասնակցել են Վրաստանի էկոնոմիկայի փոխնախարարներ Դմիտրի Կումսիշվիլին, Նաթիա Մոքելաձեն և այլ պաշտանատար անձինք:
Ինչպես հաղորդել են նախարարությունից՝ մոտ ապագայում ծրագրված են վրաց-ադրբեջանական երկկողմ հանդիպումներ, որոնց ժամանակ կքննարկվեն երկաթուղու կառուցմանը վերաբերող ֆինանսական և տեխնիկական հարցերը:









































