Իտալիայի իշխանություններն, անվտանգության նկատառումներից ելնելով, չեն հրապարակում այն նավահանգստի անունը, որտեղ իրականացվելու է սիրիական քիմիական զենքի վերաբեռնումը:
«Դա գաղտնի տեղեկատվություն է»,- ITAR-TASS գործակալությանը ասել է Իտալիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Ավելի վաղ պաշտոնական Հռոմն առաջարկել էր իր նավահանգիստներից մեկը՝ սիրիական քիմիական թունավոր նյութերն ամերիկյան «Քեյփ Ռեյ» նավի վրա բեռնելու համար: Վերջինիս վրա նախատեսվում է ոչնչացնել Սիրիայի քիմիական զենքը:
Տեղի ԶԼՄ-ներում տարբեր ենթադրություններ են հնչում այս կապակցությամբ: Որոշ տվյալների համաձայն՝ դա Գաետա նավահանգիստն է, որը գտնվում է Հռոմից 100 կմ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ Սիրիայի քիմիական զենքի առաջին խմբաքանակն արդեն բեռնվել է դանիական նավի վրա, որը դուրս է եկել սիրիական Լաթաքիա նավահանգստից:









































