Ֆրանկոթունիսյան ռեժիսոր Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը» գեղարվեստական ֆիլմը ստացել է ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակը: Ֆիլմը հաղթել է 2013թ. «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, հայտնում է ITAR-TASS-ը:
ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդը (National Society of Film Critics) հիմնվել է 1966թ. ու բաղկացած է ավելի քան 60 կինոքննադատներից, որոնք աշխատում են տարբեր պարբերականներում:
Այս տարի մրցանակներ են շնորհվել 13 անվանակարգերում:
«Ադելի կյանքը» դրամա է, որն ավելի վաղ արժանացել էր Կաննի կինոփառատոնում «Ոսկե արմավենու ճյուղի»:










































