Իտալիայում սեքս–տիկնիկներով առաջին հասարակաց տունը, որ բացվել էր սեպտեմբերի սկզբին, օպերատիվ կերպով փակել են։ Այս մասին հաղորդում է The Daily Mail–ը։
Հաստատության պաշտոնական բացման պահից ընդամենը ինը օր էր անցել։

Ըստ պարբերականի տվյալների՝ հաստատության տերերին բռնել են բնակտարածքի վարձակալությանը վերաբերող իտալական օրենքները խախտելու մեջ։ Բացի այդ, ստուգման են ենթարկվել տիկնիկները. առողջապահության տեղի մարմինները ցանկացել են համոզվել, որ առաջարկվող ապրանքը մանրակրկիտ մշակվում է ամեն օգտագործումից հետո։
Իտալիայիում սովորական մարմնավաճառներով բորդելները անօրինական են համարվում, և նման հաստատությունը առաջինն էր իր տեսակի մեջ։ Այն բացվել էր սեպտեմբերի 3-ին և նրա ստեղծողները լրագրողներին պատմել էին, որ տիկնիկներով սենյակները շատ արագ կերպով ամրագրվել են հաճախորդների կողմից միանգամից մի քանի շաբաթ առաջ։










































