ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը, ինչպես ակնկալվում է, տեղի կունենա հունվարի 13-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ԱԳՆ-ի իր աղբյուրին:
«Այդ հանդիպումը նախատեսվում է Փարիզում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման մասին հայտարարել են ՄԱԿ-ում: Համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը հաղորդել է, որ Լավրովը և Քերին կքննարկեն Իրանի հավանական մասնակցությունը Սիրիայի հարցով «Ժնև-2» համաժողովին:







































