Ֆրանսիայի կառավարությունը ծրագրում է 8 մլրդ եվրո ծախսել աղքատության դեմ պայքարում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Ծրագիրը չորս տարվա համար է նախատեսված»,-հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Նշվում է, որ բնակչության հարուստ խավի համար նոր արտոնություններ սահմանելուց հետո Մակրոնին «հարուստների նախագահ» են անվանել: Տվյալ բարեփոխումներով նա փորձում է ապացուցել, որ իր քաղաքականությունն օգտակար է ոչ միայն հարուստների և բիզնեսի, այլև աղքատ ֆրանսիացիների համար:
2016-ին Ֆրանսիայում աղքատների թիվը շուրջ 8.8 մլն էր:









































