Ներկա պահին ահաբեկչությունը ողջ աշխարհում զարգանում է սոցցանցերի արագությամբ: Այդ մասին վստահորեն հայտարարել է ՀԴԲ-ի ղեկավար Քրիստոֆեր Ռեյը՝ հաղորդում է tass.ru-ն:
«Համացանցի խնդիրը մարտահրավեր է: Այսօր ահաբեկչությունը տարածվում է սոցցանցերի արագությամբ»,- նշել է Ռեյը:
Նրա խոսքով՝ ահաբեկիչները փորձում են սոցցանցերի տերերին ստիպել «որոշակի քայլեր անել կամավոր հիմունքներով»: Ռեյը, սակայն, չի մանևժրամասնել, թե ինչ նկատի ունի:
Նրա կարծիքով՝ այսօր սպառնալիք են ներկայացնում նաև «քնած բջիջները» և «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը, սակայն ԱՄՆ-ը կենտրոնացել է «տնակյաց ահաբեկիչների» վրա, որոնք հիմնականում բնակվում են ԱՄՆ-ում: ՀԴԲ-ն ներկա պահին հենց միայն նրանց գործով մոտ 1000 հետաքննություն է անցկացնում:










































