Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները: Այժմ քննարկվում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը:
«Ընտրվելու դեպքում ի՞նչ քայլեր և գործողություններ եք պատրաստվում ձեռնարկել Վճռաբեկ դատարանի բնականոն գործունեությունը ապահովելու համար՝ չեզոքացնելով այն վտանգավոր գործողությունները, որոնք կարող են կատարվել Վճռաբեկ դատարանի նկատմամբ հանրային և քաղաքական որոշակի շրջանակների կողմից»,- Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին իր հարցն ուղղեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը:
Պատգամավորին հետաքրքրում է նաև, թե թեկնածուն ինչ գործողություններ է պատրաստվում ձեռնարկել հանրության շրջանում արդարադատության նկատմամբ վստահությունն ապահովելու համար:
Ի պատասխան՝ պարոն Խունդկարյանը նշեց, որ դատական իշխանությունը բավականին մեծ անելիքներ ունի հասարակություն-դատարաններ շփման առումով:
Մանրամասները՝ տեսանյութում:







































