Այսօր հանրահայտ Իրինա Շեյքը նշում է իր 28 ամյակը: Թոփ-մոդելը հայտնի է դարձել ներքնազգեստի Intimissimi բրենդի հետ պայմանագրից հետո, որի դեմքը նա դարձել է 2007-ին, ինչպես նաև՝ նրան ճանաչում է բերել պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի հետ սիրավեպը:
Իրինայի կարիերան սկսվել է 2004-ից, երբ նա հաղթել էր Չելյաբինսկի գեղեցկության մրցույթում: Այդ միջոցառմանը ներկա է գտնվել Գիա Ջիկաձեն, ով նկատել էր աղջկան և առաջարկել պրոֆեսիոնալ մոդել դառնալ: 2005-ից նա սկսել է աշխատել Եվրոպայում, իսկ հետո՝ ԱՄՆ-ում:
Իր կարիերայի ընթացքում աստղը հասցրել է համագործակցել մի շարք հայտնի լուսանկարիչների հետ և նկարահանվել Armani Exchange, Guess, Beach Bunny, Lacoste, La Perla և Agent Provocateur բրենդների համար:










































