2011 թվականի մարդահամարի արդյունքների համաձայն` Հայաստանի ավելի քան 3 մլն մշտական բնակչությունից ազգությամբ հայ իրեն համարել է 2 մլն 962 հազարը: Այդ հայաստանցի հայերից կրոնական ինչ-որ դավանանք ունեն 2 մլն, 843 հազարը: Այսինքն` մոտ 120 հազար հայաստանցի հայեր կա’մ չունեն որևէ կրոնական դավանանք, կա’մ հրաժարվել են հարցին պատասխանել, կամ էլ չեն նշել կրոնական դավանանք:
Հայաստանում մշտապես բնակվող հայերից Առաքելական եկեղեցու հետևորդ իրենց համարել են 2 մլն, 784 հազար մարդ, ավետարանական են` 28.5 հազար, կաթոլիկ` 13 հազար, եհովայի վկա` մոտ 8600, ուղղափառ` 3400 մարդ: Հայերից միայն 734-ն են իրենց հեթանոսական համարել, մինչդեռ Հայաստանում բնակվող եզդիների ու քրդերի զգալի մասը (մոտ 4600 մարդ) իրենց հեթանոսական են համարել:
Ընդհանուր առմամբ` Հայաստանում մշտապես բնակվող մոտ 2 մլն, 962 հազար հայերից իրեն Առաքելական եկեղեցու հետևորդ չի համարել ավելի քան 177 հազար հայ: Դա կազմում է Հայաստանում մշտապես բնակվող հայերի մոտ 6%-ը:








































