Նախագահ Արմեն Սարգսյանն «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր ներկա է գտնվել Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված Երեւանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման հանդիսավոր համերգին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:







































