Շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում պարոն Վարդանյանին և բոլոր այն գործարարներին, ովքեր ներդրումներ են անում Հայաստանում, նոր մտածողություն են բերում և քննադատաբար են վերաբերվում կառավարության գործունեությանը: Այս մասին վարչապետն ասաց այսօր՝ սեպտեմբերի 9-ին Իջեւանում կայացած «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։
Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ վարչապետ ընտրվելուց հետո Կառավարությունում ընդունել է նաև գործարար Սամվել Կարապետյանին, և վերջինս ասել է, որ մտադիր է լիարժեք շարունակել տնտեսական գործունեությունը ՀՀ-ում։ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է հաշվի առնել, որ նոր իրավիճակում տնտեսական գործունեությունը պետք է լիարժեք համապատասխանի հանրահռչակ կանոններին , որոնց մասին խոսում ենք՝ օրինականությունը և ուրիշների հետ հավասար դաշտում վիճակում լինելը։








































