Հիմա հնարավոր է կոլխոզներ ստեղծել առանց ստալինյան բռնաճնշումների, բայց մարդիկ չեն օգտվում դրանից ու բողոքում են, որ սովխոզներ հիմա չկան։ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ գյուղատնտեսական հողերը պետք է խոշորացնել, և դրա խրախուսման ծրագիր կա, բայց դա բարդ խնդիր է։
Ներդրողը նշեց, որ փոքր հողակտորները կառավարելը դժվար է, իսկ երբեմն էլ մարդիկ թողնում են իրենց հողակտորներն ու հեռանում։ Ներդրողի խոսքով` պետք է հնարավորություն գտնել, որ այն դեպքերում, երբ այդ հողերը որոշ ժամանակ չեն օգտագործվում, պետք է դրանք պետականացնել, սակայն Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դա հակասահմանադրական է, և նման բան հնարավոր չէ անել։










































