Աբխազիայի Գուդաուտիի շրջանում վթարի հետևանքով մահացել է վարչապետ Գենադի Գագուլիան՝ տեղեկացնում է lenta.ru-ն:
Շարասյունը, որում գտնվել է վարչապետին տեղափոխող ավտոմեքենան, վերադարձել է Սիրիայից, որտեղ պետական այցելությամբ գտնվել է վարչապետը:

Վարչապետի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկության հատվածից դուրս եկած ավտոմեքենային, որի ղեկին Աբխազիայի երիտասարդ քաղաքացի է եղել: Այլ մանրամասներ հայտնի չեն:







































