Հարավաֆրիկյան Հանրապետության «Կրյուգերի» ազգային բնայգում առանց կնճիթի փղիկ են նկատել: Տեսանյութի վրա ուշադրություն է դարձրել Daily Mail հրատարակությունը։
Սաֆարի-բնայգու աշխատողները չեն կարող ստույգ ասել՝ ինչպես է կենդանին զրկվել կնճիթից: Առավել հավանական է, որ այն պոկել է ինչ-որ գիշատիչ: Նրանք ենթադրում են, որ դա կարող էր լինել կամ կոկորդիլոս, կամ առյուծ:

Նաեւ փղիկի կնճիթը կարող էր հայտնվել թակարդում: Բնապահպանները խիստ անհանգստացած են կենդանու վիճակից, քանի որ վայրի բնության մեջ գոյատեւելու նրա շանսերը խիստ փոքր են:











































