Ֆրանսիայում տարածվում է «ֆրուգալիզմը»՝ 40 տարեկանից հետո աշխատելը դադարեցնելու միտումը: ԱՄՆ-ից բերված կյանքի այս ձևը գրավում է երիտասարդ, տնտեսապես ակտիվ մարդկանց, ովքեր որոշել են ավելի քիչ աշխատել, նույնիսկ եթե պակաս վաստակեն՝ գրում է Le Figaro-ն:
2017 թ.՝ 40-ականների տխրահռչակ ճգնաժամի նախօրեին, Էրիկը և նրա կինը՝ Սոֆին, միանգամից հրաժարվեցին իրենց ակտիվ կյանքից՝ ասելով. «Մենք ունենք որդի, նոր առաջնահերթություններ, տարբեր ցանկություններ»:

Ընտանիքի երիտասարդ մայրը հրաժարվեց ճարտարապետի իր աշխատանքից: Ամուսինն իր պաշտոնը թողեց բրոքերային ընկերությունում, սակայն նրանք ամբողջությամբ չհրաժարվեցին ֆինանսների ոլորտից: 40 տարեկանում Էրիկն ու Սոֆին անցան վաղաժամկետ կենսաթոշակի: Նրանք դարձել են ֆրուգալիզմի պաշտպաններ:
Այսպիսի կյանքը ավելի ու ավելի է գրավում արևմտյան երկրների, մասնավորապես Միացյալ Նահանգների բնակիչներին, այն աստիճանաբար տարածվում է նաև Ֆրանսիայում: Նպատակը հնարավորինս շուտ կապիտալ կուտակելը, ակտիվ աշխանքից հեռանալը և սպառողական հասարակությունից հեռու առողջ ապրելակերպ ձեռք բերելն է:









































