Թուրքիան և Նիդեռլանդները Հաագայում և Անկարայում դեսպաններ են նշանակել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակում: Այս մասին ասվում է ուրբաթ օրը Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ՝ գրում է segodnya.ua-ը:
«Հաագայում Թուրքիայի դեսպանի պաշտոնում առաջադրված Շաբան Դիշլիի թեկնածությունը հավանության է արժանացել մեր նախագահի կողմից»,- ասվում է հայտարարության մեջ:
Ուղերձում նաև ընդգծվում է, որ Հոլանդիայի արտաքին գործերի նախարարի այցը հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթը կլինի հաջորդ քայլը հարաբերությունները կարգավորելու հարցում:
«Մենք ողջունում ենք այս զարգացումը և հուսով ենք, որ հետագայում դա դրական ազդեցություն կունենա ԵՄ-ին անդամագրվելու և մեր հարաբերությունները Նիդեռլանդների հետ կարգավորելու գործընթացների վրա »,- ասվում է զեկույցում:











































