Երգչուհի Կորնելիա Մանգոն ակտիվ հանգիստ է նախընտրում: Արձակուրդների ժամանակ նա հաճույքով է ջրային կամ ձմեռային սպորտաձևեր փորձում: Այժմ իր սիրած զբաղմունքներին նա որոշել է ավելացնել նաև սնոուբորդը: Ճիշտ է, առաջին դասը դժվար է անցել, աղջիկը խոստովանել է, որ ամբողջ ժամանակ բադի պես ընկել է, սակայն դա չի նվազեցրել սնոուբորդով զբաղվելու նրա ցանկությունը:
Instagram-ի իր էջում երգչուհին տեղադրել է իր վառ տպավորություններն արտահայտող մի քանի լուսանկար:
Գունեղ սպորտային հագուստը և գլխարկը օգնել են նրան լավ տրամադրություն պահել և չընկճվել: Դասի ավարտից հետո նա ընկերոջ հետ բաց երկնքի տակ թեյ է խմել:









































