Էստոնիայի արդարադատության նախարար Ուրմաս Ռայնսալուն առաջարկում է պետական դավաճանության մասին մշակվող օրինագիծը լրացնել դրույթով, որի համաձայն՝ պետական դավաճանություն իրականացրած կամ ահաբեկչական գործողություններ կատարած անձինք պետք է զրկվեն Էստոնիայի քաղաքացիությունից՝ գրում է ERR-ը:
Ռայնսալուի կարծիքով ՝ տարրական ճշմարտություն է, որ Էստոնիայի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելիս երդում ընդունած և այն խախտած երդվյալները պետք է զրկվեն իրենց քաղաքացիությունից: Հնարավոր չէ քաղաքացիությունից զրկել նրանց, ովքեր այն ստացել են ծննդյան օրվանից:

Էստոնիայում դատարանի որոշմամբ կալանավորվել են պետական դավաճանության մեջ կասկածվող հայր և որդի՝ 65-ամյա Դենիս Մեթսավասը և նրա 38-ամյա որդին՝ մայոր Պյոտր Վոլինը, ովքեր կասկածվում են ՌԴ ԶՈւ-ի գլխավոր շտաբին տեղեկություններ հաղորդելու մեջ:











































