Բանգլադեշում սկսվում են համընդհանուր ընտրությունները, որոնք անցկացվում են անվտանգության խստացված միջոցառումների և ընդդիմության բոյկոտի պայմաններում՝ հայտնում է bbc.co-ն:
Բանգլադեշի գլխավոր ընդդիմադիր Ազգայնական կուսակցության և նրա դաշնակիցների՝ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելը նշանակում է, որ իշխող Ժողովրդական լիգայի թեկնածուները ընտրատարածքների ավելի քան կեսում չեն հանդիպի դիմադրության:
Նախընտրական քարոզարշավն ուղեկցվել է բռնություններով, հրկիզվել են մի քանի հարյուր ընտրատեղամասեր: Ընդդիմությունն ընտրությունը համարել է ֆարս՝ վարչապետ Շեյխ Հասինից պահանջելով հրաժարական տալ և ձևավորել անկուսակցական կառավարություն:
Վերջին ամիսներին Բանգլադեշում քաղաքական անկայունության պատճառով զոհվել է 10 մարդ:
Դաքքայում BBC-ի թղթակցի խոսքով՝ ցանկացած նոր կառավարություն կբախվի վստահության դեֆիցիտի խնդրին:










































