Այսօր Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, ժամը 02։05-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից, իսկ ժամը 04։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգեր են ստացվել, որ նշված բժշկական կենտրոններ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բրիգադներն իրենց մոտ են տեղափոխել քաղաքացիների։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Շենգավիթի ոստիկանները պարզել են՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 31-ամյա Արամ Օ.-ն՝ «աջ ազդրի պատռված վերք» ախտորոշմամբ, «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 53-ամյա Առաքել Ա.-ն՝ «որովայնի շրջանի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 29-ամյա Գառնիկ Խ.-ն:
Հիվանդանոցներում ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նշված անձինք ի վիճակի չեն կատարվածի մասին հաղորդում և բացատրություն տալու:










































