25-ամյա աղջիկը հրաժարվել է ենթարկվել նոր կանոններին, ինչի պատճառով երեք շաբաթ անց հեռացվել է աշխատանքից:
Մատուցողուհին դատի է տվել իր տնօրենին, ով պահանջել է, որ աղջիկը կրծկալ հագնի աշխատելիս: 25-ամյա Քրիստինա Շելն ասում է, որ հրաժարվել է կատարել «սեքսիստական» պահանջը, ինչի պատճառով իրեն հեռացրել են:

Քրիստինան պատմել է, որ դադարել է կրծկալ հագնել 3 տարի առաջ՝ առողջական խնդիրներից դրդված և քանի որ այդպես ավելի հարմար է իրեն: Նրա համար այն ոչ մի խնդիր չի ստեղծել:

Սակայն երբ աղջիկն սկսել է աշխատել գոլֆի ակումբում, հաճախորդները բողոքել են նրա տեսքից, և ղեկավարությունը որոշել է նոր դրես-կոդ սահմանել, որը պահանջում էր, որ կանայք վերնաշապիկի տակից շապիկ կամ կրծկալ հագնեն:
Աղջիկը հրաժարվել է ենթարկվել այդ պայմաններին, ինչի արդյունքում նրան ազատել են աշխատանքից: Այժմ նա բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների դատարան:

Քրիստինան նաև նշել է, որ ակումբի աշխատակիցը նրան զգուշացրել է, որ այդ ամենն իբր իր անվտանգության համար է արվում: Իրավաբան Դեյվիդ Բրաունն ասել է, որ կանոնները, որոնք տարբեր են՝ կախված սեռից, կարող են խտրական վերաբերմունք համարվել՝ Բրիտանիայի մարդու իրավունքների կոդեքսի համաձայն:








































