Monday, 22 06 2026
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ

Պետք է համախմբենք մեր ուժերը. վարչապետն այցելել է ԱԻՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին:
Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին՝ մասնագիտական օրվա առթիվ, մաղթել հնարավորինս քիչ աշխատանք և հնարավորինս մեծ բարեկեցություն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱԻՆ աշխատակիցները կարևոր դերակատարում ունեն հասարակության կյանքում:

«Մեր քաղաքացիների համար շատ կարևոր է իմանալ, որ կա բարձր պրոֆեսիոնալիզմի չափանիշներին համապատասխանող փրկարար ծառայություն, արտակարգ իրավիճակների համակարգ: Հայաստանի Հանրապետությունում այս նոր ժամականակաշրջանում յուրաքանչյուր համազգեստավոր մարդու՝ ոստիկանի, զինվորականի, արտակարգ իրավիճակների աշխատողի, քաղաքացին պետք է վերաբերվի որպես հարազատի, որովհետև հենց հարազատներն են մեր իրականության մեջ առաջինն օգնության գալիս վտանգի, ճգնաժամի, արտակարգ իրավիճակների պահին: Հույս ունեմ, որ մեր համատեղ գործունեության արդյունքում ձեր նկատմամբ հարազատի այդ զգացողությունը մեր քաղաքացիների շրջանում ավելի ու ավելի կմեծանա», – նշել է վարչապետը: Նրա խոսքով՝ ընդհանրապես համազգեստավոր ցանկացած ծառայություն պետք է զերծ մնա քաղաքական որևէ գործունեության մեջ ներքաշվելուց: «Որևէ կերպ չի կարելի, քաղաքական որևէ գործունեության մեջ ներքաշվելով, վտանգել, ստվերել հարազատի այն զգացողությունը, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա ՀՀ զինվորական համազգեստ կրող ցանկացած անձի նկատմամբ», – ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ տեղյակ է արտակարգ իրավիճակների և ընդհանրապես պետական կառավարման համակարգում առկա բազմաթիվ խնդիրների մասին, ինչպիսին, օրինակ, ցածր աշխատավարձերի խնդիրն է. դրա պատճառը շատ դեպքերում ոչ արդյունավետ կառավարումն է և պետական միջոցների ոչ արդյունավետ տնօրինումը: «Ո՞րն է գործողությունների հաջորդականությունը. մենք պետք է ոչ թե սկզբից լավ ապրենք և հետո միայն մտածենք մեր պետության, պետական միջոցների արդյունավետ կառավարման մասին, այլ հակառակը. սկզբից պետք է աշխատենք մեզնից յուրաքանչյուրի, մեր համակարգերի արդյունավետությունը, պատասխանատվությունը բարձրացնելու ուղղությամբ, որից հետո միայն կարձանագրվի անխուսափելիորեն բոլորիս, նաև պետական կառավարման, արտակարգ իրավիճակների համակարգի աշխատակիցների, փրկարար ծառայողների բարեկեցության մակարդակը: Պետք է համախմբենք մեր ուժերը, որովհետև հնարավոր չէ առանձին վերցրած ոլորտում, նախարարությունում ապահովել զարգացում: Այդ զարգացումը պետք է լինի ամբողջական, համապարփակ և ապագային ուղղված», – ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը հույս է հայտնել, որ ԱԻՆ աշխատակիցներն իրենց ծառայության անձնազոհ բնույթով սատար կկանգնեն այն բարեփոխումներին և կամքին, որն արտահայտել է ՀՀ քաղաքացին Հանրապետության հրապարակում: «Այդ կամքը հետևյալի մասին է. ՀՀ քաղաքացիները, հայությունը պետք է ապրեն ազատ, երջանիկ, զարգացած, հզոր և բարեկեցիկ Հայաստանում: Յուրաքանչյուր ոք իր բաժին անելիքն ունի այս գործում՝ սկսած վարչապետից և ավարտած փրկարար ծառայության աշխատակցից: Մենք ուս ուսի տված պետք է ոչ թե ապրելու հնար ստեղծենք իրար համար, այլ մեր երկիրը բարձրացնենք զարգացման, երջանկության, ազատության և օրինականության նոր մակարդակի», – ասել է վարչապետը՝ շնորհակալություն հայտնելով ԱԻՆ համակարգի բոլոր աշխատակիցներին անձնվեր աշխատանքի համար:

Այնուհետև կառավարության ղեկավարը հետևել է ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին: Շարահրապարակում շրջայցի ընթացքում վարչապետին են ներկայացվել ցուցադրված հատուկ տեխնիկական միջոցների և սարքավորումների հնարավորությունները, տեխնիկական հագեցվածությունը և կիրառման նպատակները:

Վարչապետը շրջել է նաև ԱԻ նախարարության տարածքով, ծանոթացել ԱԻՆ տարբեր ստորաբաժանումների՝ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Աղետների բժշկության կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններին, տեխնիկական ու ծրագրային հագեցվածությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում