«Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով այս տարի արդեն գրանցված շտապ օգնության կանչերից՝ ասաց, որ անցյալ տարվա համեմատ կանչերն այս տարի աճել են: Հունվարի 1-ին գրանցվել է 809, 2-ին՝ 775, իսկ 3-ին՝ 726 կանչ:
Թագուհի Ստեփանյանը նաև տեղեկացրեց, որ այս տարի Երևանում սննդային թունավորումներով հիվանդներ չեն եղել, կանչերի մեծ մասը կապված է եղել սրտանոթային հիվանդությունների հետ:









































