Ստեղծվել է Swingrest առօրյա տաղավար նրանց համար, ովքեր սիրում են տարվա մեջ վեց ամիս ապրել տաք երկրներում, պառկել և ոչինչ չանել:
Արտաքին դիզայնի այս մեծ և հարմարավետ իրը ստեղծել է ֆրանսիացի դիզայներ Դանիել Պուզեն: Swingrest-ը կարելի է կախել օդում, ջրի վրա կամ ուղղակի դնել գետնին, ցանկության դեպքում այն հնարավոր է պտտել 180 աստիճանով:
Swingrest-ը մշակվել է այն կերպ, որ նույնիսկ եթե դրա վրա սկսում են շարժվել, այն անշարժ է մնում:







































