Tuesday, 28 07 2026
17:30
Զիդանը՝ պաշտոնապես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ
11:40
Ըմբշամարտի Մ-17 տարեկանների ԱԱ-ում Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
23:00
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
22:10
«Ռեալը» մտադիր է 135 միլիոն եվրոյով ձեռք բերել «Լայպցիգի» վինգերին
21:53
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
16:50
ՖԻՖԱ-ի նախագահը համարում է, որ ԱԱ-ն հաջող է ընթացել
14:10
Անդրեա Պիռլոն չի գլխավորի Իտալիայի հավաքականը
13:00
Oskemen Open 2026 մրցաշարում 6 խաղափուլից հետո Շանթ Սարգսյանը կիսում է 6-րդ հորիզոնականը
12:20
Հայ ըմբիշները այսօր Բաքվում կսկսեն իրենց պայքարը
18:00
Հայտնի է՝ ովքեր կներկայացնեն Հայաստանը Չեխիայում շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնությանը
17:30
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
14:30
Հայ հրաձիգները՝ աշխարհի առաջնության մեդալային առաջատար
12:30
Հայ ըմբիշները Բաքվում են
23:20
Հայ ըմբիշները ժամանել են Բաքու
21:40
Կամո Ունանյանը՝ WUKF կարատեի աշխարհի առաջնության հաղթող
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Ադրբեջանի մարզիչը վախենում է թշնամի հայերից. Սադրիչ հրապարակում՝ անտուն «Ղարաբաղի» մասին

Իտալացի լրագրող Էմանուելե Ջուլիանելին գիրք է գրել Ադրբեջանի չեմպիոն Աղդամի «Ղարաբաղի» մասին, որը ոչ միանշանակ արձագանք է ստացել ֆուտբոլային աշխարհում:

«Աղդամի մասին առաջին անգամ տեղեկացա 2009 թվականին, երբ Հայաստանում էի: Հայերն ինձ խորհուրդ չտվեցին գնալ այդ քաղաք՝ պնդելով, որ դա վտանգավոր է: Այդ օրվանից Աղդամը մնաց իմ սրտում: «Ղարաբաղի» պատմությունը հետաքրքիր և հուզիչ է այն առումով, որ այս թիմը չունի տուն: Ավելի ճիշտ՝ «Ղարաբաղի» տունը՝ Աղդամը, հողին է հավասարեցված: «Ղարաբաղի» պատմության մասին ես գրել եմ Eurasianet-ում, Corriere della Sera-ում, ՖԻՖԱ-ի պաշտոնական հանդեսում, ինչպես նաև բազմաթիվ այլ լրատվամիջոցներում: Տարիներ շարունակ հավաքել եմ նյութեր՝ զրուցելով ֆուտբոլիստների, մարզիչների, քաղաքական գործիչների, ինչպես նաև սովորական քաղաքացիների հետ: Ես փորձել եմ հնարավորինս հավաստի և ստույգ տեղեկություններ զետեղել Ղարաբաղյան հիմնահարցի և «Ղարաբաղ» ակումբի մասին»,- Caffe Geopolitico պարբերականին տված հարցազրույցում ասել է Ջուլիանելին:

Վերջինս բացահայտ կերպով հայերին ներկայացրել է որպես ագրեսոր, կարծիք է հայտնել, որ մինչ օրս նույնիսկ ֆուտբոլիստներն ու մարզիչները վախենում են հայերից և չեն ցանկանում մրցել նրանց հետ: «Ադրբեջանում ֆուտբոլը օր օրի զարգանում է: Դրա ապացույցը հենց «Ղարաբաղի» փառահեղ ելույթներն են եվրագավաթների խաղարկություններում: Դեռևս 2012 թվականին Բաքվի «Նեֆթչին» հայտնվել էր Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլում: Ճիշտ է, այս թիմը ոչ մի հաղթանակ չտոնեց, բայց որակավորման փուլը հաղթահարելը մեծ նվաճում էր: Զգալի առաջընթաց է գրանցել նաև Ադրբեջանի ազգային հավաքականը: Վերջինս 2014 թվականին 135-րդն էր ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: 2016 թվականին Ադրբեջանի ազգային թիմը 90-րդն էր, իսկ հիմա 105-րդն է: Լայնածավալ աշխատանքներ են տարվում ազգային հավաքականը թարմացնելու և ուժեղացնելու համար: Ազգերի լիգայի խաղարկությունում Ադրբեջանը տեսականորեն կարող է հանդիպել Հայաստանի հետ: Այսօր, սակայն, Ադրբեջանում վախենում են Հայաստանի հետ հանդիպումից, ինչը ցավալի իրողություն է: Դրա վառ ապացույցը Ադրբեջանի գլխավոր մարզիչ Գուրբան Գուրբանովի հայտարարությունն է: Իմ այն հարցին՝ ցանկանո՞ւմ է արդյոք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպեն Ազգերի լիգայում, Գուրբանովը պատասխանեց. «Հայերի հետ կարող ենք խաղալ միայն Ազգերի լիգայի եզրափակչում, այն էլ՝ չեզոք դաշտում: Բնական է, որ չէի ցանկանա խաղալ թշնամի հայերի դեմ»:

Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման մասին այսօր խոսելը, կարծում եմ, անիմաստ է: Ես զրուցել եմ 1992 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավար Մարիո Ռաֆաելեի հետ: Նա ասաց, որ խնդիրը լուծում կստանա միայն այն դեպքում, երբ կողմերը անկեղծորեն ցանկանան դա: Եթե իրավիճակը սթափ վերլուծենք, կհասկանանք, որ Ռուսաստանն ամենևին չի ուզում, որ Ղարաբաղի հարցը լուծում ստանա: Ռուսները ցանկանում են ազդեցություն ունենալ թե՛ հայերի և թե՛ ադրբեջանցիների վրա: Ռուսներն ամեն ինչ կանեն, որ պահպանեն իրենց ռազմական դիրքը տարածաշրջանում: Լարված իրավիճակը ձեռնտու է նաև Իրանին, որտեղ բնակվում են 13 միլիոն ադրբեջանցիներ: Թուրքիայի հետ Հայաստանը խնդիր ունի այլ հարցի վերաբերյալ: Հետևաբար սպորտն ու մասնավորապես ֆուտբոլը չեն կարող նպաստել կոնֆլիկտի կարգավորմանը»,- ասել է Ջուլիանելին:

Տարատեսակ սոցիալական կայքերում և ֆորումներում վերջինիս գիրքը հասցրել է սուր քննադատության ենթարկվել: Մասնավորապես, շատ ֆուտբոլասերներ «Ղարաբաղը» համարում են շինծու և քաղաքականացված թիմ, որի նպատակը ոչ թե սպորտային հաջողությունն է, այլ սպորտի միջոցով քաղաքական հարցեր բարձրացնելը: Ջուլիանելիի գիրքը որակվել է որպես միակողմանի և սադրիչ: Պատշաճ կերպով չտիրապելով արցախյան հիմնահարցին՝ ուղղակի չէր կարելի հանդես գալ նման շեշտադրումներով: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ իտալացի լրագրողը պատվեր է կատարել՝ էժանագին եղանակով փորձելով ներկայացնել Ադրբեջանը որպես հալածված կողմ: Խոսելով ադրբեջանական ֆուտբոլի վերելքի մասին՝ Ջուլիանելին ամենևին էլ չի հիշատակել հարևան երկրի ակումբների եվրագավաթների խաղարկությունում վերջին ձախողումները:

Ադրբեջանական ակումբային ֆուտբոլն այսօր կրախի առաջ է կանգնած: Ադրբեջանցի երկրպագուները պահանջում են ֆուտբոլի ասոցիացիայի նախագահի հրաժարականը: Երկրպագուները վստահ են, որ Ադրբեջանի հավաքականին չի հաջողվելու հաղթահարել Ազգերի լիգայի խմբային փուլը: Մասնավորապես, Ադրբեջանի հավաքականի հետ միևնույն ենթախմբում է ընդգրկված Կոսովոյի հավաքականը: Վերջինս, լինելով բալկանյան ավանդույթներով հարուստ ֆուտբոլի ներկայացուցիչ, շարունակ համալրումներ է ստանում և հավակնում է ոչ միայն ենթախմբի, այլև Ազգերի լիգայի խաղարկության հաղթողի կոչմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում