Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

Միայն Հովիկ Աբրահամյանը 80 հեկտար ստվերային այգի ունի, որը ջրում է կենտրոնական մագիստրալից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմացած է։ Երեք ամիս է վարչապետ է, նոր է տեղեկանում, որ Հայաստանում կա ոչ միայն ստվերային տնտեսություն, այլ նաև ստվերային գյուղատնտեսություն։ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ստվերային գյուղատնտեսությունը կամ այլ կերպ ասած կոնսպիրատիվ այգիները և ովքեր են դրանց տերերը՝ սովորական գյուղացինե՞ր թե՞ օլիգարխներ։

Այսպես կոչված ստվերային այգիները գրանցված չեն, ըստ այդմ՝ սեփականատերերը հողի հարկ չեն մուծում, ոռոգման ջրի դիմաց չեն վճարում։ Խնդիրը սրացավ այն բանից հետո, երբ գյուղացիները պարբերաբար բողոքեցին, որ ջուր չլինելու պատճառով իրենց հողամասերը չորանում են, բերքը՝ փչանում։ Միակ լուծումը Սևանից ջրառ իրականացնելն է, ինչն էլ իր հերթին է բազում խնդիրներ առաջ բերում։ Նշենք, որ Կառավարությունը որոշում է կայացրել Սևանից լրացուցիչ 40 մլն խմ ջուր բաց թողնել՝ գյուղացիների խնդիրը լուծելու համար։ Որոշումը հարուցել է բնապահպանների վրդովվմունքը, քանի որ Սևանի էկոլոգիական խնդիրը գնալով լրջանում է, մեկ գրամ անգամ ջրառը ճակատագրական կարող է լինել լճի համար։ Տարիներ շարունակ Հայաստանում ջրային ռեսուրսները մսխել են, վատնել, ոչ արդյունավետ օգտագործել, սեփական շահերին ծառայեցրել։

Ի դեպ՝ նախորդ շաբաթ Կառավարության մոտ հենց այդ խնդրով հավաքվել էին Արարատի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ, որոնց մոտ ոռոգման ջրի խնդիրը օրհասական է։ Նրանց գործադիրից խոստացան հարցին լուծում տալ նույն օրը, սակայն, ինչպես տեղեկացանք, որևէ լուծում չի տրվել։

Նշենք, որ գյուղացիները պահանջում են Արտաշատի Ջրօգտագործողների ընկերության նախագահ Մարտիկ Առաքելյանի հրաժարականը, քանի որ, վերջինս իրենց խոսքով, Հովիկ Աբրահամյանի կադրն է, նրա համար է աշխատում և դիտավորյալ գյուղեր ջուր չի տալիս՝ ստիպելով գյուղացիներին բողոքել Կառավարության դեմ։

Գյուղի բնակիչների խոսքով՝ Առաքելյանը, ով մինչ այս պաշտոնին նշանակվելը, Վեդիի Ջրօգտագործողների ընկերության տնօրենն էր, ջուրը Արտաշատից ուղարկում է Վեդի սեփական հողատարածքները ջրելու համար։ Իսկ թե ի՞նչ կլինի Արտաշատի տարածաշրջանի հողերի վիճակը, Առաքելյանին չի հետաքրքրում։

«Ժողովրդավարական Արարատ» ՀԿ նախագահ Հենրիկ Ավագյանը մեզ հայտնեց, որ իրենց բողոքի ակցիայից հետո ոչ մի բան չի փոխվել, Մարտիկ Առաքելյանը շարունակում է պաշտոնավարել, իսկ մարդիկ շարունակում են ոռոգման ջուր չունենալ։

«Ես չեմ հասկանում ի՞նչ է կատարվում։ Փաստորեն, Արայիկ Գրիգորյանը և Ալիկ Սարգսյանն են իր մեջքը ու ես հասկացա, որ իրենք ավելի ուժեղ են, քան Նիկոլ Փաշինյանը։ Ջուրը կտրել տվել են Ալիկ Սարգսյանին, որ Կանաչուտի իր հողերը ջրի, դրա համար գյուղացիները ջուր չունեն։

Ալիկ Սարգսյանի հողերն էնքան շատ են, որ էդ գյուղերը չեն կարա ջրեն։ Մենակ Հովիկ Աբրահամյանը 180 հեկտար հող ունի։ Նրանց հողերը ջրում են, բա ժողովուրդը կարա ջուր անի։ Իսկ Առաքելյանն աշխատում է իրենց համար, դրա համար էլ չեն ազատում»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը։

Ջրային տնտեսության պետական կոմիտեից խոստացել են այսօր նիստ անել և որոշում կայացնել Արտաշատի ՋԸՕ-ի տնօրենի հարցի վերաբերյալ։ Ավագյանի խոսքով՝ եթե վաղն էլ հստակ պատասխան չտան, մարդիկ կդիմեն ավելի լուրջ ու վտանգավոր քայլերի։

Մարզի խոշոր հողատերերը ի դեմս նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի, Արամայիս Գրիգորյանի, իրենց հեկտարներով հողերը, դրան գումարած ստվերային այգիները ջրում են, իսկ գյուղացու մեկ կամ երկու հազար քառակուսի մետր հողատարածքը մնում է անջրդի, ասում է Հենրիկ Ավագյանը։

«Ժողովրդավարական Արարատ» ՀԿ նախագահ Հենրիկ Ավագյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց՝ միայն Հովիկ Աբրահամյանը 80 հեկտար ստվերային այգի ունի, որը կենտրոնական մագիստրալից միացված ջրում են, ոչ մի տեղ գրանցված չէ, ոռոգման ջրի գումար չեն վճարում․ «Թե Հովիկի, թե Ալիկի, թե Արամայիսի, թե մեր ՋԸՕ-ի նախագահի հողերի 70 տոկոսը գրանցված չեն, անօրինական ջրում են»։

Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր՝ չեն տիրապետում ինֆորմացիայի, թե ինչքան ստվերային այգի կա, ում է պատկանում և որտեղ է գտնվում։ Նախարարի տեղեկացմամբ՝ ստուգումներ իրականացվելու են՝ պարզելու, թե ովքեր են ստվերային այգիների տերերը։ Նախարարը չի բացառել, որ օլիգարխներից բացի նաև գյուղացիներն ունեն ստվերային այգիներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնակալում է հասարակության աջակցությունը ստվերային գյուղատնտեսության դեմ պայքարում․ «Դիմե′ք իրավապահ մարմիններին, համագործակցե′ք իրավապահ մարմինների հետ: Մեզ ոչ մի բան չի խանգարում, կառավարությունը որևէ խոչընդոտ չունի ՝ այդ բոլոր չարաշահումները բացահայտելու և վերացնելու համար: Աջակցե′ք մեզ դրանում, որովհետև ես, 3 ամիս վարչապետ լինելով, նոր իմացա, որ Հայաստանի Հանրապետությունում կան գաղտնի այգիներ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում