Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Անկարան ու Մոսկվան՝ ռազմական համագործակցության նոր հանգրվանում․ դասեր, որ պետք է քաղի Հայաստանը

Մինչ բոլորիս ուշադրության կենտրոնում Երևանն է, ուր պաշտոնական առաջին այցով ժամանել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում նաև Մոսկվայում, որտեղ այսօր հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեվլութ Չավուշօղլուն։

Հանդիպմանը հաջորդած ասուլիսում նախարարները հայտնել են, որ Թուրքիայի զիված ուժերը Սիրիայում կարող են միավորվել Ռուսաստանի զինված ուժերին։ Այս մասին հայտնել է հենց Թուրքիայի արտգործնախարարը՝ նշելով, որ պետք է շարունակել նպատակային համատեղ աշխատանքը՝ փախստականների նոր ալիք և հումանիտար աղետ թույլ չտալու համար։

Հայտնի է, որ Ասադի դեմ մարտնչող, այսպես կոչված, Ազատ սիրիական բանակի գրոհայիններն ամրապնդվել են Դամասկոսի հյուսիսարևելյան Կալամուն շրջանում և շարունակում են դիմադրությունը։ Դամասկոսն ու Մոսկվան վերջնագիր են ներկայացրել ապստամբներին՝ ճանաչել Ասադի ռեժիմը կամ հեռանալ տարածքից։

Ռուս-թուրքական այսօրվա համաձայնությունը, ահա, կարևոր է այս համատեքստում, որովհետև գաղնիք չէ, որ Անկարան սիրիական հակամարտության հենց սկզբից ակտիվորեն ֆինանասավորել ու օժանդակել է բոլոր այն խմբավորումներին, որոնք պայքարում են Ասադի վարչակարգի դեմ։

Լավրով-Չավուշօղլու բանակցությունների ժամանակ ձեռք բերված համաձայնությունը, բնականաբար, ուղղակիորեն չի վերաբերում Հայաստանին կամ մեր տարածաշրջանին, սակայն փորձարկվում է համագործակցության հետաքրքիր մոդել, որը հետո կարող է կիրառվել այդ թվում մեր տարածաշրջանում։

Սիրիական հարցում Մոսկվան ու Անկարան ի սկզբանե ունեցել են տրամագծորեն տարբեր օրակարգեր ու շահեր․ բավական է նշել այն հանգամանքը, որ հակամարտության հենց սկզբից Թոււրքիայի իշխանությունները գերխնդիր էին համարում Ասադի ռեժիմի տապալումը՝ թերևս այս հարցում որդեգրելով ամենաարմատական դիրքորոշումը, Մոսկվան՝ հակառակը, Ասադի իշխանության սակավաթիվ արտաքին պաշտպաններից մեկն էր, ու սկզբունքորեն ռուսական զինուժի ակտիվ միջամտությունը թույլ տվեց, որպեսզի հոգեվարքի եզրին գտնվող Սիրիայի իշխանությունը ոչ միայն կարողանա վերականգնել իր դիրքերը, այլև, ըստ էության, վերահսկել երկրի տարածքի մեծ մասը։

Շատ փորձագետներ կարծում են, որ Մոսկվան ու Անկարան սիրիական հարցում կարողացան ժամանակի ընթացքում գալ կոնսենսուսի, իսկ այսօր նույնիսկ համատեղ գործողություններ իրականացնել Արևմուտքի դեմ ուղղված ընդհանուր քաղաքականության համատեքստում։ Քաղաքակիրթ աշխարհի լուսանցքում հայտնված ու ավտորիտար ռեժիմներ ունեցող Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը կարողանում են արագ լեզու գտնել միջազգային ու տարածաշրջանային քաղաքականության հարցերում։ Ներկայումս թե՛ Անկարան և թե՛ Մոսկվան գտնվում են ամերիկյան պատժամիջոցների տակ, և այս հանգամանքն ավելի է խթանում նրանց համագործակցությունը․ Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայում, ըստ էության, դաշինք են կազմում ԱՄՆ-ի ու նրա ղեկավարած կոալիցիայի դեմ։

Եթե Անկարան Մոսկվային ընդառաջ է գնում սիրիական ճակատում, բնականաբար՝ ակնկալում է փոխադարձ զիջումներ Մոսկվայից, որոնք կարող են դրսևորվել այլ տարածաշրջաններում կամ Անկարայի համար կարևորություն ունեցող մյուս հարցերում։

Թուս-թուրքական հարաբերություններում Հայաստանի համար էական է այն հանգամանքը, որ մեր ռազմավարական դաշնակիցը բազմաթիվ հարթակներում համագործակցության արդյունավետ, ըստ էության, դաշնակցային հարաբերություններ է հաստատում Թուրքիայի հետ, որն իր արտահայտությունը, հետևանքները կարող է ունենալ մեր տարածաշրջանում, այդ թվում՝ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա, հատկապես՝ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերություններում շարունակվող ճգնաժամի համատեսքտում։

Պատմությունն ունի բազմաթիվ օրինակներ, երբ ռուս-թուրքական համագործակցության թիրախների թվում են եղել Հայաստանն ու հայ ժողովուրդը՝ շատ թանկ հատուցելով իրենց միակողմանի արտաքին քաղաքական նախապատվությունների համար։ Ամենաթարմ օրինակը, թերևս, 2016-ի ապրիլյան պատերազմն էր, որը, մեծ հաշվով, Մոսկվայի, Բաքվի ու Անկարայի սեպարատ պայմանավորվածությունների հետևանք էր։

Արևմտյան նոր պատժամիջոցներն ավելի են նպաստելու Ռուսաստանի ու Թուրքիայի մեկուսացմանը՝ միևնույն ժամանակ ավելի մերձեցնելով ու ագրեսիվ դարձնելով նրանց համագործակցությունը։ Լավրով-Չավուշօղլու այսօրվա հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները դրա դրսևորումներից են։

Այս համատեքստում կենսական է, որպեսզի Հայաստանի արտաքին քաղաքականությունը հաղթահարի սխեմատիկ պատկերացումները՝ դառնալով իրապես բազմավեկտոր ու դիվերսիֆիկացված։ Հուսանք, որ Մերկելի այսօրվա պաշտոնական այցը Երևան նոր հեռանկարներ կբացի Հայաստանի եվրոպական քաղաքականության համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում