Միջուկային գործարքը կշարունակվի նաև առանց ԱՄՆ-ի մասնակցության, սակայն Իրանը ԵՄ-ից այդ ուղղությամբ հստակ քայլեր է անկնկալում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, փոխանցում է Anadolu-ն։
«Իրանի միջուկային ծրագրի իրականացումը կշարունակվի նաև առանց ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ։ Սակայն այդ հարցի շուրջ մենք Եվրամիությունից առավել հստակ և գործնական քայլեր ենք ակնկալում»,-ասել է ԱԳ նախարարը։
Զարիֆը նշել է, որ ԵՄ-ն դրական քայլեր է ձեռնարկել Իրանում ներդրումներ կատարող եվրոպական բանկերի և ընկերությունների պաշտպանության ուղղությամբ՝ ընդգծելով այդ միջոցները կյանքի կոչելու անհրաժեշտությունը։
Նախարարի խոսքով՝ կարևոր է, որ ԵՄ երկրները «ծախսերը կրելու» պատրաստակամություն ցուցաբերեն՝ հանուն ԱՄՆ-ին դիմակայելու իրենց որոշման։









































