Մրգեր և բանջարեղեն արտադրողների եվրոպական ասոցիացիայի տվյալների համաձայն՝ սաստիկ շոգի պատճառով այս տարի, վերջին քառասուն տարիների ընթացքում, Եվրոպային ամենավատ բերքն է սպասում։
Ամենից վատը սիսեռի և մյուս հատիկավոր մշակաբույսերի վիճակն է. դրանց բերքը սպասվում է նորմայից 20%-50% քիչ։ Նաև լավ չէ սոխի, դդմիկի և սպանախի բերքը, իսկ հարավային շրջաններում ֆերմերները չեն կարողացել աճեցնել ծաղկակաղամբի և լոբու երկրորդ բերքը։
Ասոցիացիայի տվյալների համաձայն՝ արդեն երեք տարի շարունակ բանջարեղեն արտադրողները խնդիրների են բախվում եղանակի պատճառով։ Դա ոչ միայն բարձր ջերմաստիճանն է, այլև ջրհեղեղներն ու հանկարծահաս հեղեղներն ու կարկուտը։











































