Avito կայքում հայտարարություն է տարածվել տիեզերագնաց Յուրի Գագարինի սաղավարտի, շնորհավորական բացիկի և բացառիկ լուսանկարի վաճառքի վերաբերյալ՝ գրում է lenta.ru-ն:
Տեղեկացվում է, որ տիեզերագնացի սկաֆանդրի սաղավարտը նախատեսված է եղել մարզումների համար և կարող է 12 ժամ սառը ջրում գտնվել: Սաղավարտի արժեքը միլիոն ռուբլի է:
Գագարինի ինքնագրով բացիկը վաճառվում է 500 հազար ռուբլով:









































