Տասը ամերիկացիներից վեցի կարծիքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը չափից դուրս ընկերասեր է Ռուսաստանի նկատմամբ, հաղորդում է CNN-ը։
SSRS ընկերությունն ամերիկացիների շրջանում հարցում է անցկացրել, որի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել հարցվածների 57 տոկոսը։ Իսկ 35 տոկոսի կարծիքով՝ Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելը ճիշտ է։
Հարցվածների 43 տոկոսը նշել է, որ Թրամփը նաև մեծ ընկերասիրություն է դրսևորում Հյուսիսային Կորեայի նկատմամբ, 42 տոկոսը Փհենյանի հետ այդպիսի հարաբերությունները հավանության է արժանացրել։ Տասը ամերիկացիներից չորսը Ռուսաստանին ԱՄՆ-ի թշնամին են համարում։ 59 տոկոսի կարծիքով՝ թշնամի է նաև Հյուսիսային Կորեան։










































