ՀԱՀ Կրյուգերի ազգային պարկ այցելության ժամանակ անասնաբույժ Գաբրիելա Բենավիդեսը ականատես է եղել, թե ինչպես է միջատակեր փոքրիկ թռչունը հարձակվում թունավոր օձի վրա։ Նրա նկարած տեսանյութը հրապարակվել է YouTube-ի Kruger Sightings ալիքում։

Կինը ուշադրություն է դարձրել փոսում պառկած Rhamphiophis oxyrhynchus տեսակի օձի վրա։ Նրան գրոհել է ճնճղուկների ընտանիքի աֆրիկյան մոխրագլուխ թռչունը։ Թռչունի հարձակումից հետո օձի գլուխը արյունով է պատված եղել, իսկ աչքերը՝ հանած։ Նա սարսափազդու բացել է երախը, սակայան թռչունը շարունակել է կտցել նրան և արդյունքում հոշոտել է։

«Երբեք չէի մտածի, որ այսքան փոքր թռչունը կարող է սպանել օձին, ընդ որում, որպես սնունդ։ Մտքովս էլ չի անցել, որ օձերը նրա ճաշացանկում կան»,– տեսանյութը մեկնաբանել է Բենավիդեսը։










































