Ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսի տապալման քաղաքական կողմին, նշեց. «Այսօրվա միջոցառումն ամբողջովին տեղի է ունեցել սպոնտան կերպով. ՀՀ քաղաքացիները ևս մեկ անգամ ինքնակազմակերպվել են»:
Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արժեքները, սկզբունքները շարունակում են մնալ արդիական. «Հայաստանի իշխանություններն ունեն Սահմանադրությամբ իրենց տրված լիազորություններ, որոնց շրջանակից դուրս գալ չեն կարող, սակայն կան քաղաքացիներ, ովքեր կաշկանդված չեն, և մենք պատրաստ ենք մեր աջակցությունը ցուցաբերել արդարդատության հաստատման համար»:
Ինչ վերաբերում է այսօրվա «Պրիվետ, Ռոբ» ակցիայի նպատակին, Դավիթ Պետրոսյանն ասաց. «Նպատակն էր Ռոբերտ Քոչարյանին հիշեցնել, որ իր կառավարման ժամանակ տեղի ունեցած ոճրագործությունները չեն մոռացվել. մարդասպանը Հայաստանում ժողովրդին ասելիք չունի: Մենք մեր նպատակին ասանք՝ մամուլի ասուլիսը տապալվեց»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































