Սիդնեյում երաժշտական փառատոնի 457 մասնակիցներ էլեկտրական կիթառների վրա միաժամանակ կատարել են ավստրալիական AC/DC ռոք խմբի Highway to Hell ստեղծագործությունը։
The Herold պարբերականը նշում է, որ փառատոնի մասնակիցները համաշխարհային ռեկորդ են սահմանել մարդկանց թվով, որոնք միաժամանակ էլեկտրակիթառի վրա միևնույն ստեղծագործությունն են կատարում՝ միևնույն տեղում։

Պարբերականը նաև նշել է, որ կիթառահարներին նվագակցել է տեղի The Choirboys խումբը, որը նվագել է բեմի վրա և ռիթմն է պահել։
Կիթառահարների մեծ մասը տղամարդիկ են եղել, սակայն եղել են նաև կանայք և երեխաներ։









































