Thursday, 23 07 2026
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել
11:30
ԿՀՎ օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներում արդյոք ՌԴ-ն դեր ունի. Reuters
Հայաստանի հարավում իրականացվել է բեզոարյան այծերի հաշվառման գործընթաց

Բռնապետության դեմքը․ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ի արյունոտ դաշինքը

Շատերի համար պարադոքսալ է մնում Ռոբերտ Քոչարյանի ու ՀՅԴ-ի համագործակցության պարագան։ Համենայնդեպս, Քոչարյանի կենսագրության արցախյան հատվածը պայմանականորեն նույնիսկ հակադաշնակցական կարելի է համարել։

Տարածված կարծիքի համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն Արցախում ներկայացրել են համազգային շարժման հայաստանյան թևը՝ հանդիսանալով «Ղարաբաղ» կոմիտեի, ՀՀՇ-ի, հետո՝ Հայաստանի առաջին իշխանության շահերը։ Պատմական փաստ է, որ 90-ականների սկզբներին՝ անկախության հռչակումից հետո, ԼՂՀ-ում ուժեղ էին ՀՅԴ-ի դիրքերը։ 1992թ. հունվարի 8-ին դաշնակցական Արթուր Մկրտչյանն ընտրվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ։ Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, և 33 տարեկան, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց այդ կարճ, բայց բովանդակությամբ լեցուն կյանքին, որն անջնջելի հետք է թողել արցախյան շարժման պատմության մեջ։ ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր։

Պատմության մեջ պատահականություններ, որպես կանոն, չեն լինում։ Համոզված ենք՝ Ռոբերտ Քոչարյանը նույնպես դուրս չէ պատմական օրինաչափություններից։ Եթե դա այդպես է, ապա ստիպված ենք արձանագրել, որ թե Արցախում և թե Հայաստանում Ռոբերտ Քոչարյանը բացարձակ իշխանության է հասել ահաբեկչության, սպանությունների ճանապարհով։ Արթուր Մկրտչյանի խորհրդավոր, չբացահայտված սպանությունից հետո Ռոբերտ Քոչրայանն Արցախում եկավ իշխանության, սկզբում՝ Պաշպանության պետական կոմիտեի նախագահի, ապա ԼՂՀ նախագահի կարգավիճակում։ Հայաստանում Ռոբերտ Քոչարյանի իրական իշխանության սկիզբը դրել են ոճրագործ Նաիրի Հունանյանի խմբի արձակած կրակոցները։ Հայաստանի ու Արցախի հասարակությունները վաղուց ունեն այն հարցի պատասխանը, թե ո՞վ էր կանգնած Արթուր Մկրտչյանի ու Վազգեն Սարգսյանի սպանությունների թիկունքում։

Սակայն պարադոքս է, որ Արթուր Մկրտչյանի դիակի վրայով ԼՂՀ-ում իշխանության հասած Ռոբերտ Քոչարյանը Հայաստան գալուն պես սերտ դաշինքի մեջ մտավ ՀՅԴ-ի հետ։

Արդյո՞ք փոխվել էր Ռոբերտ Քոչարյանի արժեքային համակարգը, և նա հասկացել էր ՀՅԴ-ի համազգային պատմական առաքելությունը։ Հարցադրումն ինքնին արհեստական է․ Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահը երբեք չի ունեցել կայուն արժեքային համակարգ․ նրա կրեդոն եղել են իշխանատենչությունն ու փողը։ Հատկանիշներ, որոնք ի վերջո Քոչարյանին հասցրեցին անփառունակ քաղաքական ֆիասկոյի։ Միամիտ կլինի, իհարկե, Քոչարյանի ու ՀՅԴ-ի մերձեցումը պայմանավորել միայն սիտուատիվ գործոններով, իրավիճակային լուծումներով։ Համաձայնեք՝ միայն քաղաքական կոնյուկտուրան չէր կարող ստիպել, որ 1998-ին ազատ արձակվեն ՀՅԴ գործիչները, իսկ նրանցից ավելի կարկառունները ստանձնեն կարևոր պաշտոններ Քոչարյանի աշխատակազմում և պետական քարոզչության ոլորտում։

Քոչարյանը Հայաստանում կարող էր բացարձակ իշխանության հասնել միայն Երրորդ հանրապետության ոչնչացման ճանապարհով․ այլ կերպ նա չէր կարող լեգիտիմացնել իր քաղաքական, պատմական «առաքելությունը»։

Երրորդ հանրապետությունը ՀՅԴ հակառակորդն էր բոլոր առումներով, որովհետև նրա գոյությունն իսկ բացահայտել էր ավանդական այս կուսակցության քաղաքական, գաղափարական առաքելության սպառվածությունը, ավանդական հայկական քաղաքական մտքի սնանկությունը։ 1998-ի պալատական հեղաշրջումնից հետո իշխանության վերնախավում միայն Վազգեն Սարգսյանն էր մնացել, որ ասոցացվում էր 88-ի համազգային շարժման, Երրորդ հանրապետության հետ։ Ըստ այդմ՝ Քոչարյանի ու Դաշնակցության դաշինքի թիրախը հենց Վազգեն Սարգսյանն էր, որի սպանությամբ վերջակետ պիտի դրվեր Երրորդ հանրապետությանը՝ ոչ պետական, վասալային համակարգում անսահմանափակ դարձնելով Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը ու պարարտ հող ստեղծելով դաշնակցական քաղաքական, գաղափարական «ինտերվենցիայի» համար։

Խաղադրույքն այնքան մեծ էր, որ Ռոբերտ Քոչարյանին մոռացության տվեց իր ղարաբաղյան կենսագրությունը, իսկ ՀՅԴ-ն՝ հանուն ընդհանուր գործի, զոհաբերեց Արթուր Մկրտչյանի հիշատակը։ Սակայն Քոչարյանն ու ՀՅԴ-ն չէին կարող ներքին ընդհանուր օրակարգ ձևավորել, եթե Երրորդ հանրապետության կործանման հարցում չլիներ արտաքին հզոր շահառու՝ ի դեմս վերածնվող ռուսական կայսրության։ Ռուսական գործոնն էլ հենց Քոչարյանի ու ՀՅԴ արյունոտ դաշինքի «մերանն» էր։ Նաիրի Հունանյանի կրակոցները գուժում էին Երրորդ հանրապետության անկումը՝ դառնալով պարտկոմա-դաշնակցական խրախճանքի նախերգանքը․․․

Հոկտեմբերի 27-ն ամուր թելերով իրար է կապել Քոչարյանին ու ՀՅԴ-ին՝ հանցավոր արյունով ամրապնդելով նրանց դաշինքը։ Այս օրերին ՀՅԴ-ն պաշտպանում է ոչ այնքան Ռոբերտ Քոչարյանին, որքան՝ իրեն, թերևս գիտակցելով, որ երկրորդ նախագահի կալանավորումը բանալի է Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում