Երիտասարդությունն անցնում է, իսկ սովորությունները՝ ոչ։ Հերթական անգամ դա ապացուցել է բրիտանական հեռուստահաղորդավար և 80-ականների մոդել Լինդա Լուսարդին։

1980-ականներին Լինդա Լուսարդին կիսամերկ տեսքով զարդարում էր մեծահասակների համար նախատեսված ամսագրերի շապիկները։ Այն ժամանակ նա երիտասարդ աղջնակ էր, իսկ հիմա արդեն 60 տարեկան է։ Ամեն դեպքում, տարիքը պատրվակ չէ սիրելի զբաղմունքից հրաժարվելու համար։ Եվ իրոք, ինչու պետք է նա զրկի իրեն այդ հաճույքից։ Նա ամաչելու ոչինչ չունի։ 60 տարեկանի համար նրա մարմինը գերազանց վիճակում է գտնվում։ Ձիգ, սլացիկ, ոչինչ կախված չէ։ Մի խոսքով, նույնիսկ հիմա նա կարող է իրեն ցուցադրել այնպես, ինչպես 30 տարի առաջ։

«Ես 60 տարեկան եմ, և ես հպարտությամբ եմ դա ընդունում։ Ես չեմ փորձում թաքցնել տարիքս։ Ես գերազանց արտաքին տվյալներ ունեմ, որոնց համար շնորհակալ եմ բնությանն ու հորս։ Ես միայն ճակատի բոտոքս եմ արել։ Երբ հայրս 50 տարեկան էր, նրան իմ ընկերոջ տեղն էին դնում»,– գրել է Լինդան։ Լինդայի հայրը, մահացել է անցյալ տարի, 87 տարեկան հասակում։ Հոր մահը մոդելը շատ ծանր է տարել։ Հոր կորստից հետո նրան աջակցել է ամուսինը՝ Սեմյուել Քեյնը։ Նա նույնպես դերասան է և Լինդայից փոքր է 10 տարով։ Նրանց միջև տարբերությունը չի խանգարել միասին 20 երջանիկ տարիներ անցկացնել և երկու երեխա ունենալ։


















































