Թուրք բիզնեսմեն Մուրատ Նալչաջիօղլուն, որը հայտնի ուկրաինական երգչուհի Անի Լորակի ամուսինն է,առաջին անգամ մեկնաբանել է ընտանեկան դրաման։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նրան նկատել էին Կիևի գիշերային ակումբներից մեկում՝ Յանա անունով երիտասարդ աղջկա հետ։ Անձնական Instagram-ի էջում տղամարդը կարճ հաղորդագրություն է հրապարակել, որով կոչ է արել չդատել իր արարքն
երն ու զգացմունքները։
«Մի գնահատեք իմ արարքները, մտքերն ու զգացմունքները՝ ձեր տեսանկյունից։ Դուք նույնիսկ կեսը չգիտեք այն ամենի, ինչ տեղի է ունենում իմ ներսում»,– գրել է Լորակի ամուսինը։
Հիշեցնենք, որ ականատեսների խոսքերով՝ Մուրատը և Յանան իրենց սիրահար զույգի նման են պահել Կիևի գիշերային ակումբներից մեկում. Ողջ երեկո նա գրկել է աղջկան, շոյել է նրա ոտքերն ու ձեռքերը, ակնդետ նայել է նրան և շշնջացել է ականջին։
Բռնկված սկանդալից հետո Անի Լորակը կտրուկ անհետացել է սոցիալական ցանցերից։









































