Ջեկի Չանն իր բլոգում գրել է, որ նկարահանումների ժամանակ փորձանքի են հանդիպել. նա իր խմբով այժմ աշխատում է «X նախագիծ» արկածային մարտաֆիլմի վրա, որը էկրան կբարձրանա 2019թ.: Այդ մասին գրում է life.ru-ն:

Այս անգամ անհրաժեշտ է եղել սուպերհերոսին փրկել. նկարահանող խումբը հայտնվել է ցեխաջրի հոսանքի մեջ: Ջուրը քշել տարել է բեռնատարները և վրանները: Դերասանը մի քանի լուսանկարներ է տեղադրել համացանցում, որտեղ երևում է, թե ինչպես են վերացվում աղետի հետևանքները:

Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Դերասանը շնորհակալություն է հայտնել փրկարարներին և ասել, որ այսուհետ ավելի զգույշ կլինի նկարահանման հրապարակում:








































