Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Գողականներն ու թալանը. Փաշինյանի հարցադրումը Տավուշում

Մենք ուզում ենք գողական լինել և թալանի դեմն առնե՞լ, Տավուշում հանրության հետ հանդիպմանը ասել է Նիկոլ Փաշինյանը, խոսելով այն մասին, որ քաղաքացիներն ըստ էության պետք է իրենց պատասխանատու զգան ապօրինություններ տեսնելիս և ահազանգեն դրանց մասին շատ հստակ և բաց: Հայաստանում հաճախ է խոսվում այն մասին, որ մարդիկ չեն ցանկանում շատ կոնկրետ դեմքով ներկայանալ և խոսել ինչ-որ մեկի հանցանքի մասին, կամ անօրինականության մասին: Ընդ որում, այստեղ խնդիրը լոկ վախը չէ, որ այդ մեկը կարող է պատժել: Մարդիկ հաճախ խուսափում են ուղիղ ու բաց մատնացույց անել որևէ ապօրինություն, որովհետև ծանոթ են, բարեկամ, ընկեր, ազգական և այլն: Ու այսպես ձևավորվում է մի ահռելի շղթա, որը կարող է հասնել մինչև ամենավերև: Բայց եթե անգամ ամենավերևում մի տեղ այդ շղթան ընդհատվում է, միևնույն է, ներքևում դրա գոյությունը երբեք թույլ չի տալու ունենալ իսկապես նորմալ պետություն, որը չի թալանվում, որը չի մսխվում, որտեղ անօրինականությունները բացառվում են ոչ թե լոկ պատժի, այլ արժեհամակարգային, մտածողության մակարդակում:

Այլ կերպ ասած՝ Նիկոլ Փաշինյանը շոշափում է արժեքային հեղափոխության խնդիրը, և մինչև մեզնում տեղի չունենա այդ հեղափոխությունը, մենք չեն կարող ամբողջապես զգալ տնտեսական, քաղաքական հեղափոխության, իշխանափոխության որևէ էֆեկտ, չեն կարող ռազմավարական հեռանկարի կտրվածքով կապիտալիզացնել այդ հեղափոխությունը: Նիկոլ Փաշինյանը Տավուշում բարձրացրել է հեղափոխության կապիտալիզացիայի այդ կարևոր խնդիրը, որը պետք է տեղի ունենա ոչ միայն պետական էֆեկտիվ կառավարման մակարդակում, այլ նաև հանրային մտածողության, հոգեբանության, արժեքների մակարդակում:

Հայկական իրականությունը զանազան պատճառներով ու զանազան փաթեթավորումներով, այդուհանդերձ, տարիներ շարունակ ներփակված է եղել մի կողմից «գողական» կամ «քրեական», «թաղային», մյուս կողմից՝ նոմենկլատուրային, պալատական, ներքինիական «մշակույթների» մեջ: Ի վերջո դրա վրա է հիմնված եղել քառորդ դար գոյատևած համակարգը, այլապես, առանց այդ հիմքի համակարգի, կյանքը չէր կարող երկար լինել: Թավշյա հեղափոխությունը այսպես ասած կտրել է համակարգի սաղարթը, սակայն բունն ու արմատները դեռ կան և կծլարձակեն վաղ թե ուշ որևէ ձևով, եթե չկտրվեն նաև դրանք: Իսկ դա նշանակում է վերանայել արժեքները, վերանայել հանրային համակեցության կանոնները ոչ միայն հասարակություն-իշխանություն մակարդակում, ոչ միայն հասարակական-քաղաքական գործընթացների մակարդակում, այլ նաև կենցաղային հարաբերություններում:

Վերևում հեղափոխությունը տեղի է ունեցել, հիմա այն պետք է տեղի ունենա ներքևում: Հակահեղափոխությունն իրականում այն վտանգները չեն, որ մենք պատկերացնում ենք, կամ որ երբեմն հրամցվում է մեզ՝ նախկին իշխանության որևէ շրջանակի տեսքով: Հակահեղափոխությունն իրականում մեր մեջ եղած կամ մնացած այն արժեքայինն ու մշակութայինն է, որ կարծրացել է քրեականի և նոմենկլատուրայինի միջև տարիներ շարունակ ներփակված մնալու, իրական մտավորական էլիտայից զուրկ լինելու պայմաններում, ընդ որում՝ դեռևս խորհրդային տարիներից, որովհետև քրեական մշակույթի կուլտիվիզացիան գալիս է դեռևս խորհրդային իրականությունից, որպես քաղաքական այլախոհության հասարակական ընկալումները կառավարելու իշխանական տեխնոլոգիա: Հեղափոխությունը բարեհաջող, առանց բռնության ու արյան, ներքևից բարձրացել է վերև, հիմա պետք է վերևից այն իջնի ներքև ամբողջանալու և ամրանալու համար՝ մաքրելով հանրության արժեհամակարգային և մշակութային պլաստը՝ ընդհուպ անձնական հարաբերությունների մակարդակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում