Լոս Անջելեսի շրջանային դատախազին է փոխանցվել դերասան և ռեժիսոր Սթիվեն Սիգալի կողմից սեռական ոտնձգությունների գործը, հաղորդում է TMZ-ը։
Նշվում է, որ ոստիկանությունն ավարտել է հետաքննությունը և նյութերը մեղադրող կողմին փոխանցել։
Սթիվեն Սիգալին ոտնձգությունների մեջ մեղադրել են նույնասեռական դերասանուհի Պորշա դե Ռոսին և Playboy պարբերականի ֆոտոմոդել Ջենի Մաքարթին։ Դերասանուհի Ռեգինա Սիմոնսը նրան բռնաբարության մեջ է մեղադրել։








































